Մեր մասին

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի կանոնադրություն

Փառատոնի նպատակները

Մարզաբնակ լոռեցիների մշակութային պահանջմունքների բավարարում
Հայաստանի մշակութային գործընթացներում մարզաբնակների մասնակցությանավելացում, ժամանակակից թատերական զարգացումների մասնակցություն, թատերական ստեղծագործությունների «սպառման» առավել լայն հնարավորություն
Մայրաքաղաք –մարզեր, Հայաստան-արտերկիր միջմշակութային կապերի ամրապնդում, փոխագործակցության խթանում
Ընհանուր առմամբ նպաստ Հայաստանում թատերական արվեստի զարգացմանը:

Ընդհանուր դրույթներ

«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել 1979 թվականին, սկզբում որպես ինքնագործ, ապա ժողովրդական թատրոնների փառատոն: 1987 թվականին դարձել է համամիութենական: 2006 թվականից փառատոնին մասնակցում են հիմնականում պրոֆեսիոնալ թատերախմբեր, իսկ 2008 թվականից դարձել է միջազգային: Փառատոնը մրցույթային է, որին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում գործող թատրոններ և թատերախմբեր, առանց լեզվական ու ժանրային, տարիքային ու սեռային սահմանափակումների: Փառատոնի շրջանակներում անց են կացվում «Ռուսական թատրոնի օրեր», որին մասնակցում են ՌԴ և այլ երկրների ռուսալեզու թատերախմբեր կամ ներկայացումներ: Իսկ «Փառատոնի փոքր բեմ» ծրագրին մասնակցում են ուսանողական և ոչ պրոֆեսիոնալ թատերախմբեր: Փառատոնը մրցույթային է: Պրոֆեսիոնալ ստեղծագործողներից կազմված ժյուրին գնահատում է ներկայացումները և որոշում փառատոնի մրցանակակիրներին: Փառատոնի մրցանակը փառատոնի խորհրդանիշ արձանիկն է, պատրաստված ոսկեջրած մետաղից ու օբսիդիանից, որի վրա նշված է փառատոնի անցկացման տարեթիվը: Տրվում է նաև դիպլոմ: Հնարավոր է նաև դրամական պարգև հաղթողներին: Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրված է լինում հայ թատերարավեստի կամ մշակույթի երախտավորներից մեկի հոբելյանին: Փառատոնի օրերին անց են կացվում թատերական գործիչների հոբելյաններ, ստեղծագործական երեկոներ, հանդիպումներ, քննարկումներ, հեռուստատեսային թոք-շուոներ:

Մասնակցությունը փառատոնին

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, մինչև փառատոնային տարվա օգոստոսի 1-ը: Հայտատուն լրացնում է հայտ սահմանված ձևաթուղթը և ուղարկում փառատոնի հետևյալ հասցեով՝ taterakanlori@mail.ru

Փառատոնի անցկացման վայրը

Փառատոնն անց է կացվում Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան և Սպիտակ Տաշիր քաղաքներում: «Փառատոնի փոքր բեմ» ծրագրին մասնակցողները ներկայացումներով հանդես են գալիս նաև այլ բնակավայրերում: Փառատոնի մրցույթային փուլն անց է կացվում Ալավերդիում: Մասնակից թատերախմբերը երկրորդ ներկայացումներով հանդես են գալիս մարզի մյուս քաղաքներում ու բնակավայրերում: 

Փառատոնի պայմանները

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի մասնակից թատերախմբերը Ալավերդի են ժամանում սեփական տրանսպորտային միջոցներով: Առանձին դեպքերում փառատոնը տրանսպորտային միջոցներ կարող է տրամադրել նախնական պայմանավորվածության դեպքում: Արտասահմանից ժամանող թատերախմբերի համար փառատոնի միջոցներով իրականացվում է տեղափոխում՝ օդանավակայան-Ալավերդի-օդանավակայան երթուղիով և մարզի տարածքում: Փառատոնի մասնակցիները, եթե այլ պայմանավորվածություններ չկան ապահովվում են երեք անգամվա անվճար սնունդով և գիշերօթևանով, ոչ պակաս քան 3 աստղանի հյուրանոցային պայմաններով:

Փառատոնի մրցանակները և խրախուսումը

Փառատոնն ունի չորս գլխավոր մրցանակ պրոֆեսիոնալ թատերախմբերի համար, որոնք են
-լավագույն ներկայացում
-կնոջ դերի լավագույն կատարում
-տղամարդու դերի լավագույն կատարում
-լավագույն ռեժիսորական աշխատանք
Բացի փառատոնի գլխավոր մրցանակներից, սահմանված են նաև խրախուսական մրցանակներ, թատերարվեստի հայ անվանի գործիչների՝ Հրաչյա Ղափլանյանի, Արուս Ասրյանի, Սոս Սարգսյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Վերջալույս Միրիջանյանի, Արմեն Արմենյանի և Վլադիմիր Մսրյանի անվամբ:

Այլ պայմաններ

Հեղինակային իրավունքների, դեկորների և տեխնիկական այլ միջոցների վնասի կամ կորստի համար փառատոնը պատասխանատվություն չի կրում։