Հիմնադրվել է 1979-ին Ակներ գյուղում։ 1982 թ․ անց է կացվում Ալավերդի քաղաքում։ Այդ տարիներին նշանակալի է եղել Ալավերդու քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ Վալերի Պարանյանի ՀԽՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի կազմակերպական, Հայաստանի Թատերական Ընկերության նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի աջակցությանը։
2008 թվականից փառատոնն անց է կացվում Լոռու մարզի հինգ քաղաքներում։ Այդ տարիներին փառատոնը ստացել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի, թատերագետներ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հայկազ Երանոսյանի, Նվարդ Ասատրյանի աջակցությամբ։
Փառատոնը չունի ժանրային առանձնահատկություն, բնակչության բոլոր շերտերի պահանջմունքները բավարարելու նպատակով(օպերային, տիկիկային, պլաստիկ, դրամատիկական, կատակերգական, մոնո և այլ ժանրի ներկայացումներ) , որոշ օրերի մարզի հինգ քաղաքներում հանդիսատեսի առջև համաժամանակ բացվել է փառատնի վարագույրը, ներկայացնելով բազմաժանր ներկայացումներ։ 2012 թվականից փառատոնն իր ծրագրերում ընդգրկել է թատրոններ ԱՊՀ, եվրոպական և Ասիական երկրներից։ Փառատոնի գլխավոր հովանավորը երկար տարիներ հանդիսացել է «Վալլեքս» խումբը, 2024 թվականից Ալավերդու համայնքապետարանն է։
Փառատոնի ընթացքում անց է կացվում նաև «Ռուսական թատրոնի օրերը», որի արդյունքում շուրջ 65 ռուսական թատրոններ են հանդես եկել Ռուսաստանի դաշնությունից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից և այլն։ Այս ծրագրի անցկացմանն ամեն տարի աջակցում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության հովանավորույամբ գործող «Ռուսկի Միր» հիմնադրամը։
Փառատոնի տնօրենը ինքս եմ, սկսած 1988 թվականից։
Սիրով՝ Հրաչյա Պապինյան
Փառատոնի տնօրեն