«Թատերական Լոռի» Միջազգային Փառատոնի Կանոնադրություն

Փառատոնի նպատակները 

Մարզաբնակ լոռեցիների մշակութային պահանջմունքների բավարարում
Հայաստանի մշակութային գործընթացներում մարզաբնակների մասնակցությանավելացում, ժամանակակից թատերական զարգացումների մասնակցություն, թատերական ստեղծագործությունների «սպառման» առավել լայն հնարավորություն
Մայրաքաղաք –մարզեր, Հայաստան-արտերկիր միջմշակութային կապերի ամրապնդում, փոխագործակցության խթանում
Ընհանուր առմամբ նպաստ Հայաստանում թատերական արվեստի զարգացմանը:

Ընդհանուր դրույթներ

«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել 1979 թվականին, սկզբում որպես ինքնագործ, ապա ժողովրդական թատրոնների փառատոն: 1987 թվականին դարձել է համամիութենական: 2006 թվականից փառատոնին մասնակցում են հիմնականում պրոֆեսիոնալ թատերախմբեր, իսկ 2008 թվականից դարձել է միջազգային: Փառատոնը մրցույթային է, որին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում գործող թատրոններ և թատերախմբեր, առանց լեզվական ու ժանրային, տարիքային ու սեռային սահմանափակումների:
Փառատոնի շրջանակներում անց են կացվում «Ռուսական թատրոնի օրեր», որին մասնակցում են ՌԴ և այլ երկրների ռուսալեզու թատերախմբեր կամ ներկայացումներ: Իսկ «Փառատոնի փոքր բեմ» ծրագրին մասնակցում են ուսանողական և ոչ պրոֆեսիոնալ թատերախմբեր:
Փառատոնը մրցույթային է: Պրոֆեսիոնալ ստեղծագործողներից կազմված ժյուրին գնահատում է ներկայացումները և որոշում փառատոնի մրցանակակիրներին:
Փառատոնի մրցանակը փառատոնի խորհրդանիշ արձանիկն է, պատրաստված ոսկեջրած մետաղից ու օբսիդիանից, որի վրա նշված է փառատոնի անցկացման տարեթիվը: Տրվում է նաև դիպլոմ:
Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրված է լինում հայ թատերարավեստի կամ մշակույթի երախտավորներից մեկի հոբելյանին:
Փառատոնի օրերին անց են կացվում թատերական գործիչների հոբելյաններ, ստեղծագործական երեկոներ, հանդիպումներ, քննարկումներ, հեռուստատեսային թոք-շուոներ:

Մասնակցությունը փառատոնին

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, մինչև փառատոնային տարվա օգոստոսի 1-ը:
Հայտատուն լրացնում է հայտ սահմանված ձևաթուղթը և ուղարկում փառատոնի հետևյալ հասցեով՝ taterakanlori@mail.ru

Փառատոնի անցկացման վայրը

Փառատոնն անց է կացվում Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր քաղաքներում: «Փառատոնի փոքր բեմ» ծրագրին մասնակցողները ներկայացումներով հանդես են գալիս նաև այլ բնակավայրերում:
Փառատոնի մրցույթային փուլն անց է կացվում Ալավերդիում: Մասնակից թատերախմբերը երկրորդ ներկայացումներով հանդես են գալիս մարզի մյուս քաղաքներում ու բնակավայրերում:

Փառատոնի պայմանները

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի մասնակից թատերախմբերը Ալավերդի են ժամանում սեփական տրանսպորտային միջոցներով: Առանձին դեպքերում փառատոնը տրանսպորտային միջոցներ կարող է տրամադրել նախնական պայմանավորվածության դեպքում:
Արտասահմանից ժամանող թատերախմբերի համար փառատոնի միջոցներով իրականացվում է տեղափոխում՝ օդանավակայան-Ալավերդի-օդանավակայան երթուղիով և մարզի տարածքում:
Փառատոնի մասնակցիները, եթե այլ պայմանավորվածություններ չկան ապահովվում են երեք անգամվա անվճար սնունդով և գիշերօթևանով, ոչ պակաս քան 3 աստղանի հյուրանոցային պայմաններով:

Փառատոնի մրցանակները և խրախուսումը

Փառատոնն ունի չորս գլխավոր մրցանակ պրոֆեսիոնալ թատերախմբերի համար, որոնք են
-լավագույն ներկայացում
-կնոջ դերի լավագույն կատարում
-տղամարդու դերի լավագույն կատարում
-լավագույն ռեժիսորական աշխատանք
Բացի փառատոնի գլխավոր մրցանակներից, սահմանված են նաև խրախուսական մրցանակներ, թատերարվեստի հայ անվանի գործիչների՝ Հրաչյա Ղափլանյանի, Արուս Ասրյանի, Սոս Սարգսյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Վերջալույս Միրիջանյանի, Արմեն Արմենյանի և Վլադիմիր Մսրյանի անվամբ: Այլ պայմաններ Հեղինակային իրավունքների, դեկորների և տեխնիկական այլ միջոցների վնասի կամ կորստի համար փառատոնը պատասխանատվություն չի կրում։

Կանոնադրության և մասնակցության հայտի բեռնում

Փառատոնի նպատակները
Ուղարկել հայտ