
Հոկտեմբերի 16-ին հանդւսավոր պայմաններում փակվեց «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը, որը տևեց քսան օր։ Փառատոնի գլխավոր հովանավորն էր Ալավերդու համայնքապետարանը, հովանավորը «Ռուսսկի միր» հիմնադրամը։ Փառատոնը նվիրված էր հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոնի՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնի հիմնադրման 170-ամյակին։
Փակման արարողությանը ելույթ ունենալու պատիվը տրվել էր հենց հոբելյարին՝ Թբիլիսիի հայկական պետական թատրոնին, որը ներկայացրեց հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» դրամայի նորաոճ բեմադրությունը։ Հանդիսատեսի ջերմ ու երկարատև ծափերի ուղեկցությամբ սկսվեց փակման հադիսույթը, որն իր ելութով բացեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Համայնքապետը կարևորեց փաառատոնի անցկացումը, որպես մարզի և մայրաքաղաք Երևանի միջև մշակութային կամուրջ։ Նա շնորհակալություն հայտնեց բոոլոր հովանավորներին, աջակիցներին, կազմակերպիչներին և Թբիլիսիի թատրոնին Ալավերդու համայքնապետարանի կողմից հանձնեց դիպոմ և հուշանվեր։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանրյանը իր խոսքում դրվատանքի խոսք ասաց փառատոնի կազմակերպիչներին, հայտարարելով, որ «Թատերական Լոռի» միջազգային փառատոնը Հայաստանի ամենաբարձրակարգ փառատոնն է, որտեղ յուրաքանչյուր մասնակից շրջապատվում է ջերմ սիրով, թե կազմակերպիչների, թե հյուրանոցային և սնունդ մատակարարող կազմակերպությունների կողմից, և թե Վանաձոր և Ալավերդի բնակավայրերի բնակիչների կողմից, որոնք քսան օր շարունակ լեփ լեցուն լցրել են փառատոնային դահլիճները։ Հակոբ Ղազանչայնը ՀԹԳՄ բարձրագուն պարգև՝ «Ոսկե մեդալ» հանձնեց փառատոնի համակարգող Շահեն Մակիչյանին և դիպլոմներ մի քանի աշխատակիցների։
Այնուհետև ՀԹԳՄ նախագահը «Երվանդ Մանարյան գլխավոր մրցանակը» հանձեց փառատոնի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի մասնակից Ուզբեկստանի Հանրապետության Ջիզախ քաղաքի մարզային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Շահոդատ Ուսմանովային։ Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր այն աջակիցներին որոնց օգնությամբ կարողացել են մասնսկից դառնալ, իր խոսքերով երբևէ մասնակցած ամենհյուրընկալ, ամենաջերմ ու բարձրակարգ փառատոնին։
Ալավերդու թատրոնի տնօրեն Հասմիկ Վերանյանը մրցանակ և դիպլոմ հանփնեց Երևանի Մհեր Մկրտչյան թատրոնի կոլեկտիվին, որոնք փառատոնին ներկայացել էին ստվերների թատրոնով։
Շնորհակալական խոսք ասաց Թբիլիսիի հայկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը և փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին հանձնեց վկայական, առ այն, որ նրան շնորհավում է Թբիլիսիի հայկական պետական թատրոնի պատվավոր անդամի կոչում։ Իր խոսքում Հրաչյա Պապինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, մասնավորապես «Ռուսսկի միր» հիմնադրամին, որի աջակցությամբ է իրականացվում «Թատերական Լոռի» փառատոնի «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը և որը նպաստում է ոչ միայն հայ և ռուս մշակութային գործիչների, այլ նաև այլ ժողովուրդների ռուսալեզու մշակույթի գորիչների միջև մշակությաին երկխոսության հարթակի պահպանմանը։ Անցած 15 տարիների ընթացքում «Թատերական Լոռիի» հարթակներում մի քանի տասնյակ ռուսական և ռուսալեզու այլ թատրոնների միջոցով Լոռեցի հանդիսականին են ներկայացվել ավելի քան 65 ներկայացում, ժամանելով տարբեր վայրերից՝ Մոսկվա, Վոլգոգրադ, Սանկտ Պետորբուրգ, Մարսել, Չելյաբինսկ, Վլադիկավկազ, Լիպեցկ, Մախաչկալա, Թբիլիսի, Երևան, Վիտեբսկ և այլն։
Հանդիսույթի վերջում, որպես ավարտ հնչեցվեց խորհրդանշական պղնձե զանգը, որն ուղեկցվեց դահլիճի բուռն ու ջերմ ծափահարություններով։
Այնուհետև տոնական հանդիսույթը շարունակվեց ճեմասրհում, որտեղ փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, Ջիզախի տինիկային թատրոնի տնօրեն Արեվջոն Իմատովի և Սամարղանդի տիկնիկային թատրոնի տնօրեն Օթաբեկ Սադիրովի միջև կնքվեց հետագա համագործակցության հուշագիր։
«Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979 թվականին և առանց ընդմիջումների շարունակում է գործել մինչև օր։ Այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ տարածքի գործող ամենահին փառատոնն է և անց է կացվում 32-րդ անգամ։ 1995-2023 գործել է երկու տարին մեկ։
32-րդ փառատոնին մասնայցեց քսան թատրոն Երևանից, Բելգրադից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուզբեկստանից։ Ընդհանուր առմամբ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում քսան օրվա ընթացքում խաղացվել է 26 ներկայացում։
Փառատոնի տեղեկատվական կենտրոն