«Սկապենի արարքները»․ Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Նորություններ
«Սկապենի արարքները»․ Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
24.09.2021
«Սկապենի արարքները»․ Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին հանդես կգա  Կ․Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը։

Մոլիեր, «Սկապենի արարքները»

Ինչու՞ հիմա՝ Մոլիեր: Տեսնես ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝ այն մշտապես արդիական է։ Հանճարեղ ֆրանսիացի կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում որպես գործողության վայր օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը, ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը (Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում), բայց  ի՞նչ նպատակով: Ժանրային սիրո պատմությո՞ւն պատմելու համար: Ո՛չ մի դեպքում: Մոլիերն այսօր էլ ասելիք ունի, չնայած որ երկը գրելու պահից արդեն 350 տարի է անցել: Դա մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը:

Բեմադրությունը՝ Կարեն Ներսիսյանի

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, ժամը 19։00, Վանաձորի Աբելյանի անվան թատրոն

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, ժամը 18։30,  Ալավերդու մշակույթի կենտրոն

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թվականին, իսկ 1938-ին այն կոչվել է թատրոնի մեծ նորարար Կոնստանտին Ստանիսլավսկու անունով: Սա հանրապետության ամենահարգված թատրոններից է, ինչի վկայությունն է հանդիսատեսի հավատարիմ սերը:

Երևանի կենտրոնում կառուցված շենքը սաղարթախիտ ծառերի ետևում կարծես թաքնվում է Աբովյան փողոցում տիրող եռուզեռից:

Այստեղ ներկայացումները հետաքրքիր են, գունեղ, ինքնատիպ ու իմաստալից: Հանդիսատեսին է առաջարկվում ռուսական, հայկական, օտարերկրյա ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիա:

Այսօր թատրոնի խաղացանկում ներառված են Ա. Ցագարելիի «Խանումա», Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազարը», Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ», ըստ Ալ. Պուշկինի «Օնեգին», Գ . Դորիի «Փղերի երկար ուղին», Է. Հովանեցի «Գարդենիա», Գ. Մարկեսի «Չսեր» և այլ սիրված ներկայացումներ։