Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի համանուն բեմադրությունը։
Ներկայացումը սիրո ու բարության, տառապանքի միջով անցած մարդկանց հզորության, կորուստների և վերածննդի մասին է, հայկական «մեռնող» գյուղի պատմությունը՝ լուսավոր վերջաբանով։
Բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի
Սեպտեմբերի 29, ժամը 18։30, Ստեփանավանի մշակույթի կենտրոն
Սեպտեմբերի 30, ժամը 18։30, Տաշիրի մշակույթի կենտրոն
Տևողությունը՝ 2 ժամ, 15 րոպե
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին։ Թատրոնում բեմադրվել է 448 պիես։ Պարգևատրվել է ՍՍՀՄ «Պատվո նշան» և ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով։