«Թատերական Լոռի»-ն կբացվի Թումանյանի «Անուշ»-ի բեմադրությամբ

Նորություններ
«Թատերական Լոռի»-ն կբացվի Թումանյանի «Անուշ»-ի բեմադրությամբ
13.09.2021
«Թատերական Լոռի»-ն կբացվի Թումանյանի «Անուշ»-ի բեմադրությամբ

Սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կմեկնարկի «Թատերական Լոռի» միջազգային 29-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 100-ամյակին։

Փառատոնի բացումը կնշանավորվի Հովհ․ Թումանյանի «Անուշ»-ի բեմադրությամբ։ Հովհ․ Աբելյանի թատրոնը կներկայացնի «Անուշ» պոեմի նորովի ընթերցումը, որը միտված է հատկապես երիտասարդ հանդիսատեսի գեղագիտական ճաշակի զարգացման, մեծ բանաստեղծի անմահ ստեղծագործության գոհարներից մեկի յուրացման կարեւոր ու անհրաժեշտ գործին։

Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի։

Սեպտեմբերի 25, ժամը 18։30

ք․Ալավերդի, Սանահին-Սարահարթի մշակույթի պալատ

Տևողությունը՝ 1 ժամ, 15 րոպե

Ներկայացման մուտքը՝ հրավիրատոմսով։ Հրավիրատոմս կարող եք ձեռքբերել Ալավերդու մշակույթի կենտրոնից:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին։ Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հովհաննես Աբելյանը, որի անունով էլ 1936 թվականին կոչվել է թատրոնը։ Անցած տարիների ընթացքում թատրոնն իր վրա կրել է ժամանակի գաղափարական ազդեցությունները, բայց մշտապես հավատարիմ է մնացել իր կոչմանը և դարձել ինքնատիպ դիմագիծ ունեցող մշակութային կենտրոն։