«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի ծրագրում ներառված մանկական ներկայացումների շարքում Վանաձորի տիկնիկային թատրոնի «Հրաշագործ Օֆ-Օֆը» բեմականացումն է, որը Ալավերդու փոքրիկ հանդիսատեսին ներկայացվեց սեպտեմբերի 28-ին։
Ներկայացման բեմադրիչը Սերգեյ Մելիքյանն է: Իսկ ներկայացումը հրաշագործ Օֆ ՕՖ-ի մասին է, ով Անուշին օգնում է կատարել խորթ մոր կողմից տրվող դժվար պահանջները: Բայց պատմության վերջում հրաշագործը կատարում է Անուշի ցանկությունը՝ դարձնելով բոլոր մարդկանց բարի և կամեցող:
Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը փառատոնին իրենց մասնակցությունը մեծ ուրախություն է համարում և ակնկալում, որ հաջորդ տարիներին նույնպես իրենց թատրոնը կլինի մասնակից թատերախմբերի ցանկում:
Փառատոնի հանձնախմբի անդամների կողմից Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրենին հանձնվեց ավանդական արձանիկն ու մասնակցության դիպլոմը:
Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ