Աբովյանի դրամատիկական թատրոնը «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին կմասնակցի «Հիվանդասենյակ N6» ներկայացմամբ։
Ներկայացման հիմքում Ա․Պ․Չեխովի համանուն ստեղծագործությունն է։
Աշխարհից կտրված մարդիկ ապրում են մի մոռացված տարածքում։ Նրանց հաճախ այցելող բժշկի և հիվանդներից մեկի միջև ստեղծված երկխոսությունն էլ դրված է ներկայացման առանցքում։
Բեմադրությունը՝ Արմեն Սարգսյանի
Սեպտեմբերի 26, ժամը 18։30, ք․Ալավերդի, Սանահին-Սարահարթի մշակույթի պալատի նկուղային հարթակ
Սեպտեմբերի 27, ժամը 18։30, ք․Սպիտակ, Մշակույթի կենտրոն
Տևողությունը՝ 1 ժամ
Ներկայացման մուտքը՝ հրավիրատոմսով։ Հրավիրատոմսի համար դիմել Ալավերդու մշակույթի կենտրոն։
Աբովյանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1980 թվականին։ Իսկ 2017 թվականից թատրոնը մտնում է զարգացման նոր փուլ։ Թատրոնի խաղացանկում ներառված են ներկայացումներ բոլոր տարիքային խմբերի համար։