Հոկտեմբերի 4-ին «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը Վանաձորի հանդիսատեսին ներկայացավ Ն․Գոգոլի «Ռևիզոր» կատակերգության բեմադրությամբ։
Բեմադրությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանինն է։
Հոկտեմբերի 5-ին նույն բեմադրությամբ Պարոնյանի թատրոնը հանդես կգա նաև Ալավերդի քաղաքում՝ նշանավորելով 29-րդ «Թատերական Լոռի»-ի փակումը։
Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի