45-օրյա մարաթոնից հետո ավարտվեց ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ներկայացումների դիտումները մասնագիտական հանձնախմբի կողմից: Մրցանակաբաշխությանը հայտ էին ներկայացրել Հայաստանի և Թբիլիսիի հայկական թատրոնները՝ պրոֆեսիոնալ և մասնավոր թատերական տարբեր նախագծեր:
Այսօր տեղի է ունեցել հանձնախմբի փակ գաղտնի քվեարկությունը: Վաղը՝ Թատրոնի միջազգային օրը, հանդիսավոր պայմաններում ծրարները կբացվեն և քսան անվանակարգերում հայտնի կդառնան հաղթողների անունները: Հանձնախումբը դիտարկել է դրամատիկական, օպերային, կամերային, տիկնիկային, մանկական ու մնջախաղի, ինչպես նաև երաժշտական ներկայացումներ, եղել Կապանում, Գորիսում, Արտաշատում, Վանաձորում և Գյումրիում:
Թբիլիսիում Ադամյանի թատրոնի ներկայացման դիտումից զատ, հանձնախումբը եղել է արտերկրում միակ հայկական պրոֆեսիոնալ թատրոնի նորակառույց շենքում, ծանոթացել կատարվող աշխատանքերի ընթացքին, ապա հանդիպում ունեցել վրաց թատրոնի հանրահայտ լեգենդ Ռոբերտ Ստուրուայի հետ: Շրջափակման հետևանքով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի մասնակցությունն այս մրցանակաբաշխությանն անհնար է եղել: Այս տարի ՀԹԳՄ վարչության նիստում պարտադիր է համարվել հայտագրված ներկայացման կենդանի դիտումը: