«Երկնքից երեք խնձոր ընկավ»․ Լոռիում է Ստեփանակերտի թատրոնը

Նորություններ
«Երկնքից երեք խնձոր ընկավ»․ Լոռիում է Ստեփանակերտի թատրոնը
30.09.2021
«Երկնքից երեք խնձոր ընկավ»․ Լոռիում է Ստեփանակերտի թատրոնը

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Լոռու մարզում հյուրընկալվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնը՝  «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությամբ, ըստ Նարինե Աբգարյանի համանուն վեպի։ Մինչեւ Ստեփանավանի և Տաշիրի փառատոնային ներկայացումները, թատրոնը սեպտեմբերի 27-ին և 28-ին հյուրախաղերով եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ներկայացումը տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածննդի մասին է։ Հայկական փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ, բայց նրանք կարողանում են շարունակել ապրել։

Բեմադրիչ Կարինե Քոչարյանի խոսքով՝ ներկայացման նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ պատերազմի արհավիրքներից հետո Արցախը շարունակում է ապրել։

Տեսանյութը՝ Լոռու մարզպետարանի, լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի

Տեսադարան