Հոկտեմբերի 1-ին «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հովհ․Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում էր հյուրընկալվել Չելյաբինսկի «Նոր գեղարվեստական թատրոն»-ը՝ «Սիրեցեք ինձ - Դիագնոզ» դրամայի բեմադրությամբ։
Բեմադրող ռեժիսորը Իգոր Բարմասովն է։
Նույն ներկայացումը «Նոր գեղարվեստական թատրոն»-ի դերասանները կխաղան նաև Ալավերդու հանդիսատեսի համար։
«Թատերական Լոռի»-ն այս տարի նվիրված է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։
Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի