
«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը շարունակում է արվեստի տոն պարգևել ալավերդցի թատերասերներին։ Այս անգամ փառատոնային բեմում էին Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «․․․իսկ դրսում անձրև է գալիս» (բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի) և Երևանի Կամերային թատրոնը՝ «Հոբելյանական հաճախորդ» 18+ հոգեբանական դրամայով (բեմադրությունը՝ Ժորա Մարտիրոսյանի, դերերում՝ Սոնա Մաթևոսյան, Զիրոյան)։