Երևանի Հովհ․ Թումանյանի անվ․ պետական տիկնիկային թատրոն
Բորիս Ապրիլով, «Կամակոր ճուտիկը»
Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Բաբայանի
Նկարչական ձևավորումը՝ Անժելա Գալստյանի
Տևողությունը՝ 50 րոպե
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28․ Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29․ Ալավերդու մշակույթի կենտրոն
Թուխս մայրիկն ու Աքլոր հայրիկը հսկում են ձվից դեռ դուրս չեկած ճուտիկներին։ Վերջապես, ի ուրախություն բոլորի, ճուտիկներից երկուսը լույս աշխարհ են գալիս, բայց երրորդը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ։ Իսկ թե ինչ է լինում հետո, փոքրիկ հանդիսատեսը կպարզի ներկայացումը դիտելուց հետո։
Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից: Հիմնադիրներն էին բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել և հաղթել է մի շարք միջազգային փառատոներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Յեմենում, Սիրիայում, Իրանում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Չեխիայում, Սերբիայում, Կոստա-Ռիկայում, Մոլդովայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում և այլն: Թատրոնի միջազգային ճանաչման գործում մեծ է ռեժիսորներ Մանյա Ասլանյանի, Երվանդ Մանարյանի, Ռուբեն Բաբայանի, Նարինե Գրիգորյանի, Լարիսա Մանգասարովայի և Զարուհի Անտոնյանի ներդրումը:
Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ. Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկի թանգարանը: Թատրոնը հանդիսանում է UNIMA-ի անդամ:
Տիկնիկային թատրոնի ներկայացումները տարբերվում են արտահայտման վառ ձևերով, բազմազան տիկնիկներով և դրամատիկ արվեստի զանազան էլեմենտներով՝ մնջախաղից մինչև ժամանակակից պարային ներկայացումներ: