«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի փակումը նշանավորվեց Հ․Պարոնյանի թատրոնի «Ռևիզոր»-ով (տեսանյութ)

Նորություններ
«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի փակումը նշանավորվեց Հ․Պարոնյանի թատրոնի «Ռևիզոր»-ով (տեսանյութ)
06.10.2021
«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի փակումը նշանավորվեց Հ․Պարոնյանի թատրոնի «Ռևիզոր»-ով (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին Ալավերդիում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Ռևիզոր» ներկայացումով փակվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն իր ելույթում երկարակեցություն մաղթեց «Թատերական Լոռի» փառատոնին։ Ապա ելույթ ունեցավ Ալավերդու համայնքապետը, նաև՝ փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնին հանձնելով փառատոնի մասնակցության դիպլոմն ու արձանիկը։

Վերջում փառատոնի փակումն ազդարարող խորհրդանշական զանգակը հնչեցրին Ռազմիկ Աբրահամյանն ու կրտսեր Հրաչյա Պապինյանը։  

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը տևեց 10 օր՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը։ Այդ ընթացքում փառատոնը հյուրընկալեց 14 թատրոնների Ռուսաստանից և Հայաստանի տարբեր մարզերից։ Ընդհանուր առմամբ փառատոնին խաղացվեց 28 ներկայացում։ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես եկան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան համազգային, ԿՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Միմոս, Ստեփանակերտի, Վանաձորի, Ալավերդու և այլ թատրոններ։

29-րդ անգամ անցկացվող «Թատերական Լոռի»-ն այս անգամ նվիրված էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին։

Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ

Լուսանկարները՝ Արման Տիտանյանի

Տեսադարան