Շարունակվում են «Արտավազդ» հանրապետական մրցանակաբաշխությանը ներկայացված թատերական ներկայացումների դիտումները, որի փորձագիտական խմբի կազմում է նաև «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Մարտի13-ին Երևանի Ստանիսլավսկու անվանթ ատրոնի փոքր բեմում ներկայացվեց «Վարեչկա» մենաներկայացումը, որի գլխավոր դերակատար Լիլիա Մուկուչյանը ներկայացված է «Լավագույն կինդերակատար» անվանակարգում: Ի դեպ, մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Լիլիա Մուկուչյանը լոռեցի է, ծնվել և մեծացել է Օձուն գյուղում:
Մարտի 14-ին փորձագիտական խումբը դիտեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Ջուլիետի դերակատար Աննա Վասիլյանը ներկայացված է «Լավագույն կին դերակատար» և «Լավագույն երիտասարդ կին դերակատար», իսկ Ռոմեոյի դերակատար Ռազմիկ Վասիլյանը «Լավագույն տղամարդ դերակատար» և «Լավագույն երիտասարդ տղամարդ դերակատար» անվանակարգերում: Մարտի 15-ին փորձագիտական խումբըՎանաձորում դիտեց Մետերլինկի «Կույրերը» ներկայացումը: