Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին մասնակցում է Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացմամբ։
Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, սեպտեմբերի 29-ին եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում, իսկ սեպտմբերի 30-ին Ստանիսլավսկու թատրոնի դերասանները կհյուրընկալվեն Ալավերդի քաղաքում։
«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։
Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի