«Սկապենի արարքները» ներկայացումը՝ Վանաձորում

Նորություններ
«Սկապենի արարքները» ներկայացումը՝ Վանաձորում
30.09.2021
«Սկապենի արարքները» ներկայացումը՝ Վանաձորում

Երևանի ԿՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնին մասնակցում է Ժ Բ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացմամբ։  

Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է,  սեպտեմբերի 29-ին եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում, իսկ սեպտմբերի 30-ին Ստանիսլավսկու թատրոնի դերասանները կհյուրընկալվեն Ալավերդի քաղաքում։

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ մայիսի 28-ին։

Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի

Տեսադարան