«Սգանարել կամ երևակայական եղջյուրը»․ Ալավերդիում էր Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը (տեսանյութ)

Նորություններ
«Սգանարել կամ երևակայական եղջյուրը»․ Ալավերդիում էր Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը (տեսանյութ)
03.10.2021
«Սգանարել կամ երևակայական եղջյուրը»․ Ալավերդիում էր Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը (տեսանյութ)

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռուսական թատրոնի օրեր»-ը շարունակվում են։

Հոկտեմբերի 2-ին Ալավերդիում էր հյուրընկալվել Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը՝ Մոլիերի «Սգանարել կամ երևակայական եղջյուրը» ստեղծագործության բեմադրությամբ։

Ներկայացման բեմադրությունը Դմիտրի Սարվինինն է։ Իսկ Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը ղեկավարում է մեր հայրենակից Լուսինե Ղազարյանը։ Վոլգոգրադի երիտասարդական թատրոնն արդեն  15 տարեկան է, և ամեն տարի թատրոնի խաղացանկը համալրվում է համաշխարհային դասականների պիեսների բեմադրություններով, որոնք մեծ հաջողություններ են ունենում։  

Վոլգոգրադի երիտասարդասկան թատրոնը «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի մեծ է պատվիրակության կազմը, որը գլխավորում է Վոլգոգրադի քաղաքային վարչակազմի մշակույթի կոմիտեի նախագահը։

Ներկայացումն Ալավերդու հանդիսատեսի կողմից ընդունվեց բարձր ծափերով։ Վերջում Վոլգոգրադի երիտասարդական թատրոնին հանձնվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մասնակցության դիպլոմն ու խորհրդանշական արձանիկը:

Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ

Տեսադարան