«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռուսական թատրոնի օրեր»-ը շարունակվում են։
Հոկտեմբերի 2-ին Ալավերդիում էր հյուրընկալվել Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը՝ Մոլիերի «Սգանարել կամ երևակայական եղջյուրը» ստեղծագործության բեմադրությամբ։
Ներկայացման բեմադրությունը Դմիտրի Սարվինինն է։ Իսկ Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը ղեկավարում է մեր հայրենակից Լուսինե Ղազարյանը։ Վոլգոգրադի երիտասարդական թատրոնն արդեն 15 տարեկան է, և ամեն տարի թատրոնի խաղացանկը համալրվում է համաշխարհային դասականների պիեսների բեմադրություններով, որոնք մեծ հաջողություններ են ունենում։
Վոլգոգրադի երիտասարդասկան թատրոնը «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի մեծ է պատվիրակության կազմը, որը գլխավորում է Վոլգոգրադի քաղաքային վարչակազմի մշակույթի կոմիտեի նախագահը։
Ներկայացումն Ալավերդու հանդիսատեսի կողմից ընդունվեց բարձր ծափերով։ Վերջում Վոլգոգրադի երիտասարդական թատրոնին հանձնվեց «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնի մասնակցության դիպլոմն ու խորհրդանշական արձանիկը:
Տեսանյութը՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ